Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը այցելելու է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին

Հռոմի պապը այցելելու է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին
30.11.2014 | 14:01

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիա այցի ընթացքում այցելելու է հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին: Demokrat Haber կայքը հաղորդում է, որ Անկարայից Հռոմի պապը մեկնել է Ստամբուլ:
Այսօր կեսօրին նա այցելելու է Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի և հանդիպելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նաև այցելելու է Մեսրոպ պատրիարքին:
Ստամբուլյան հանդիպումներից հետո պապը հեռանալու է Թուրքիայից:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ